Իշխանությունները որոշել են գիտության, կրթության, գրականության և արվեստի մարդկանց տրվող տիտղոսները վերացնել, համարելով, որ դրանք անցյալ, կոմունիստական վարչակարգից ժառանգված մնացուկներ են։
Զարգացնելով այդ միտումը ես ևս առաջարկում եմ վերացնել` Օպերայի և բալետի շենքը, Մատենադարանը, Ծիծեռնակաբերդի համալիրը, Սասունցի Դավիթի, Վարդան Մամիկոնյանի, Մեսրոպ Մաշտոցի և մյուս արձանները, Ծիծեռնակաբերդի համալիրը, կրթական համալիրները, եղած տուֆակերտ պողոտաները, բարձրահարկ շենքերը, Մետրոն, երկաթուղին, ճանապարհները , մարզային քաղաքներն ու գյուղերը... և իհարկե այն ճարտարապետական կոթողները, որտեղ նստում են Վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, Նախագահը:
Պատճառաբանությունը նույնն է, որպես անցած կոմունիստական վարչակարգի մնացուկ։
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ